Շոգ եղանակին պարտադիր է հետևել, թե ինչքան ջուր ենք խմում, քանի որ հնարավոր է ջրազրկվել, առանց անգամ նկատելու: Սակայն ոչ բոլորն են հետևում, թե քանի բաժակ ջուր են խմել օրվա ընթացքում: Իսկ ջուր խմելու գործընթացը հաճելի դարձնելու համար առաջարկում եմ պատրաստել զովացուցիչ լիմոնադ:
Լիմոնադի համար օգտագործել եմ ալոեի օշարակ, որը գնել էի Փարիզից: Վերջինս կարելի է փոխարինել մեղրով, վարդի թերթիկների կամ այլ օշարակներով: Ալոեի օշարակը կարելի է պատրաստել ինքնուրույն: Գաղտնիք չէ, որ ալոեն պարունակում է բազմաթիվ միկրոէլեմենտներ և շատ առողջարար է: Անհրաժեշտ է գնել ալոեի հյութ (կամ վարդի ջուր) և քաղցրության համար ավելացնել մեղր կամ ագավայի նեկտար (եթե չեք օգտագործում կենդանական ծագում ունեցող մթերք): Ես ինքս նախընտրում եմ պատրաստել ալոեով` կստանաք շատ հետաքրքիր և հաճելի համով լիմոնադ:
Չիայի կամ եղեսպակի մասին կարող եք կարդալ հղումով: Շատ օգտակար սերմ է, որը լիմոնադին հետաքրքիր կառուցվածք է տալիս, իսկ խմելու ընթացքում բերանում առաջացնում է հաճելի զգացում: Երեխաները շատ կհավանեն:
Չիան նախօրոք անհրաժեշտ է թրջել ջրում: Կպահանջվի մոտ 10 րոպե, որ սերմերը ներծծեն ջուրը և մեծանան չափսերով: Կարելի է իհարկե սերմերը միանգամից ավելացնել սափորի մեջ, սակայն նախօրոք թրջելով շատ ավելի հեշտ կլինի ստանալ համասեռ զանգված:
Թրջելուց հետո սերմերը վերածվում են դոնդողանման զանգվածի:
Մի քանի կտոր կիտրոն ավելացրեք, սակայն երկար չթողնեք ջրում, քանի որ այն կարող է դառը համ հաղորդել:
Լիմոնադը պատրաստ է: Այսօրվա նախաճաշին պատրաստել էի նաև կաթնաշոռային բլիթներ, որոնց բաղադրատոմսը կներակաայցնեմ քիչ ուշ:
Լիմոնադ չիայի սերմերով
Print RecipeIngredients
- 2-3 ճ.գ. ալոեի օշարակ (փոխարինեք մեղրով, վարդի թերթիկների կամ այլ օշարակով)
- 3-4 կտոր կիտրոն
- 2 ճ.գ. չիայի սերմեր
- 1 լ ջուր
Instructions
Չիայի սերմերը 10 րոպե թրջեք ջրում, մինչև վերածվեն դոնդողանան զանգվածի:
Ջրին ավելացրեք ալոեյի օշարակը, կիտրոնի կտորները, չիայի սերմերը և լավ խառնեք:
Պահեք սառնարանում, մատուցելիս կարելի է ավելացնել սառույց և ձևավորել անանուխի տերևով:
Notes
Կիտրոնի կտորները երկար չթողնեք ջրում, քանի որ այն կարող է դառը համ հաղորդել: