Ո՞վ չի սիրում բռաունի: Նամանավանդ տաք, հալվող բռաունի` վանիլային պաղպաղակով: Այս անգամ պատրաստեցի այն սոճենու ընկույզով: Կարող եք պատրաստել ցանկացած այլ ընդեղենով: Խորհուրդ կտամ տանը միշտ ունենալ շոկոլադ, որ հարկ եղած ժամանակ պատրաստեք: Կպահանջվի մոտ 15 րոպե բաղադրիչները պատրաստելու համար: Կարևոր է օգտագործել լավ որակի շոկոլադ:
Բաղադրատոմսը ներքևում:
Օգտագործել եմ երկու շոկոլադե սալիկ, որոնք մանր կտրատել եմ:
Սովորաբար շատ քիչ ալյուր է անհրաժեշտ: Ալյուր չօգտագործելու համար, նախընտրում եմ ավելացնել կակաո փոշի:
Սոճենու ընկույզը յուրահատուկ համ է հաղորդում թխվածքին: Ընկույզի համը ըդգծելու համար այն անհրաժեշտ է բովել:
Շոկոլադը և կարագը հալեցնում եմ շոգեբաղնիքի վրա:
Հավկիթները հարում եմ շաքարավազով: Նախկինում դեղնուցն ու սպիտակուցը առանձին էի հարում, սակայն պարզեցի, որ տարբերությունը մեծ չէ, ուստի ժամանակ խնայելու համար սկսեցի միասին հարել:
Շոկոլադը հալեցնելուց հետո պետք է մի փոքր սառչի` նախքան հավկիթներին ավելացնելը: Շոկոլադը ավելացնելուց հետո լցրեք կակաո փոշին և վանիլի էքստրակտը:
Զանգվածը խառնելուց հետո ավելացրեք սոճենու ընկույզ կամ ցանկացած այլ ընդեղեն:
Ստացված խմորը տարածեք թխման տարայի մեջ և թխեք ջեռոցում մոտ 20-30ր: Հետևեք, որ բռաունին շատ չթխվի ու մնա թաց և փափուկ:
Պատրաստ լինելուն պես թողեք, որ բռաունին մի փոքր սառչի և մատուցեք: Կարող եք ամեն պատառի վրա դնել պաղպաղակ:
Բռաունի սոճենու ընկույզով
Print RecipeIngredients
- 200գ շոկոլադ
- 125գ կարագ
- 4հ հավկիթ
- 150գ շաքարավազ
- 60գ կակաո
- 100գ սոճենու ընկույզ կամ ցանկացած այլ ընդեղեն
- վանիլի էքստրակտ (կամ փոշի) ըստ ճաշակի
Instructions
Հալեցնել շոկոլադը և կարագը շոգեբաղնիքի վրա, այնուհետև սառեցնել:
Հավկիթներին ավելացնել շաքարավազ և հարել (էլեկտրական հարիչով կամ ձեռքով):
Ստացված զանգվածին ավելացնել հալեցրած շոկոլադի զանգվածը և խառնել:
Ավելացնել կակաո փոշին, վանիլը և խառնել:
Ընկույզները ավելացնել ստացված խմորային զանգվածին:
Խմորը տարածել թխման տարայի մեջ: Ինձ մոտ 21սմ երկարությամբ քառակուսի ապակե տարա է:
Թխել ջեռոցում 150C-ում, մոտ 25ր: Անհարժեշտ է հետևել, որ բռաունին շատ չթխվի և ներսում մնա թաց: Իհարկե, եթե հավանում եք չոր տարբերակը, ապա մի հապաղեք և թխեք ավելի երկար:
Պատրաստ լինելուն պես հանեք ջեռոցից և մատուցելուց առաջ թողեք, որ մի փոքր սառչի:
Notes
Կարելի է մատուցել պաղպաղակով: Ես նախընտրում եմ վանիլայինով: Կտրատեք փոքր քառակուսերի տեսքով, քանի որ բռաունին շատ հագեցած է շոկոլադով: Կարծում եմ ամեն կտորը շատ կալորիա է պարունակում: